
Կայքերի, պորտալների ձևավորում և սպասարկում
Կայքերի և պորտալների մշակման շուկայում մեր 15-ամյա աշխատանքային փորձը ցույց է տվել, որ պատվիրատուների 70%-ը դժգոհ են իրենց կայքը մշակող կազմակերպության և իրենց միջև ձևավորված հարաբերություններից: Մինչ մեզ դիմելը նրանցից շատերն արդեն ունեցել են կայք պատվիրելու դառը փորձ:Մեծ գումարներ վճարելով «սեփական» կայքի մշակման համար՝ նրանք չեն պատկերացրել, որ կայքի սպասարկումը ևս առանձին ծախսատար գործընթաց է:
Կայքերը, որոնք իրենցից ներկայացնում են նիշերից, թվերից և սկրիպտերից կազմված էջեր և միասին կազմում են մի ամբողջական ծրագիր, իրականում սպասարկման լուրջ ծախսերի կարիք ունեն և հնարավորություն չունեն սեփականատիրոջ իրավունքով մեկ հոսթինգից մյուսը տեղափոխել կամ այլ գործողություններ կատարել:
«ՄեդիաՊրովայդեր ԴԲ» – DBMP 3.37 հարթակով նախագծված կայքերն ու պորտալները պատվիրատուի համար բավականին մատչելի են, իսկ ծախսերն ուղղվում են ինտերնետ միջավայրում կայքի կենսագործունեության և առաջխաղացման համար:
Մշակման ընթացքում ծրագրից հեռացվել են բոլոր այն տարրերը, որոնք բացասական են ազդում կայքի արագագործության և որոնման համակարգի փոխազդեցության վրա:
Տվյալ սակագները գործում են միայն ՀՀ-ի ներսում
| N | Ծառայության նկարագիրը և աշխատանքների կատարման փուլերը | Արժեքը (ներառյալ հարկերը) |
| 1 | «ՄեդիաՊրովայդեր ԴԲ» - DBMP 3.37 հարթակի տրամադրում, ակտիվացում Հարթակի հնարավորությունները՝ անսահմանափակ թվով բաժիններ և ենթաբաժիններ, հորիզոնական և ուղղահայաց նավիգացիայի կառուցման հնարավորություն, կայքում որոնման համակարգ, բաններների բեռման ավտոմատացված համակարգ, կայքի բովանդակության կառավարման համակարգ մի քանի աշախատատեղերի համար, աշխարահի ցանկացած կետից կայքի կառավարման հնարավորություն: |
անվճար |
| 2 | Հարթակի ձևավորում ըստ կազմակերպության ոճի կամ բրենդ բուքի, հետադարձ կապի համակարգի (մինչև 4 դաշտ, Ajax), Google map ինտերակտիվ քարտեզի, տարատեսակ հաշվիչների տեղադրում - մեկ լեզվով հարթակի ձևավորում |
սկսած 72 000 դր. 9 200 ռուբ. 150 եվրո. (միանվագ) |
| - յուրաքանչյուր հաջորդ լեզվով հարթակի ձևավորում Արդյունավետությունը բարձրացնելու համար յուրաքանչյուր լեզվի համար տրամադրվում է առանձին հարթակ։ Յուրաքանչյուր հաջորդ լեզվով հարթակում հաշվիչի տեղադրման համար հավելավճարը կկազմի 10 000 դրամ (միանվագ): |
24 000 դր. 3 070 ռուբ. 80 եվրո (միանվագ) |
|
| 3 | Դոմենային անվան գրանցում և հոսթինգ ծառայություն. - դոմենային անվան տարեկան գրանցում ամենահայտնի .ru, .com, .net, .pro, .org և այլն տիրույթներում, - 1 ԳԲ ծավալով որակյալ հոսթինգի տրամադրում: Հոսթինգ ծառայության ծավալի և էլ. փոստերի քանակի և ծավալի ավելացման պայմանները կկարգավորվեն պայմանագրին կից հավելվածով կամ առանձին պայամանագրով: Տրամադրվող հոսթինգի հետ կապված առաջացած խնդիրների դեպքում կատարողը պարտավոր է կարճ ժամանակահատվածում պատվիրատուի դոմենը տեղափոխել կատարողի մեկ այլ սերվեր (տեղափոխման ժամկետը կապված է առաջացած տեխնիկական խնդիրների բարդությունից): |
72 000 դր. 9 200 ռուբ. 150 եվրո. (տարեկան) |
| 4 | Բանների տեղադրում ԴԲՏՊՑ-ում ներառված 22 պորտալներում և կայքերում. - «MEDIAINFORM» լրատվական գործակալության կայք (հայերեն). www.media-inform.com, - «MEDIAINFORM» լրատվական գործակալության կայք (ռուսերեն). www.media-inform.com, - Լուսանկարների կայք. www.photoalbum-db.com, - «Կանանց նորություններ» տեղեկատվական պորտալ (հայերեն). www.sila-pro.org, - «Կանանց նորություններ» տեղեկատվական պորտալ (ռուսերեն). www.sila-pro.org, - «Ավիանորություններ» պորտալ. www.legionair.org, - «Տեղեկատվական պորտալ». www.newsarium.org, - «Գիտական, բժշկական նորություններ» տեղեկատվական պորտալ. www.thenplanet.com, - «Հայաստանի տնտեսական նորություններ» տեղեկատվական պորտալ (հայերեն). www.armenianeconomy.com, - «Հայաստանի տնտեսական նորություններ» տեղեկատվական պորտալ (ռուսերեն). www.armenianeconomy.com, - «1001 News» նորությունների տոտալիզատոր. www.1001news.org, - «AllAboutNews» տեղեկատվական պորտալ. www.allaboutnews.org, - «AllAboutTourism» տեղեկատվական պորտալ. www.allabouttourism.info, - «AllAboutAuto» տեղեկատվական պորտալ. www.allaboutauto.org, - «AllAboutHealthCenter» տեղեկատվական պորտալ. www.allabouthealthcenter.com, - «AllAboutFashion» տեղեկատվական պորտալ. www.allaboutfashion.org, - «СИЛА притяжения» էլեկտրոնային ամսագրի կայք. www.journal.sila-pro.org, - «Неизведанная планета» էլեկտրոնային ամսագրի կայք. www.journal.thenplanet.com, - «ЭКСПЕДИЦИЯ» էլեկտրոնային ամսագրի կայք. www.lifelongexpedition.com, - «Премьера сезона» էլեկտրոնային ամսագրի կայք. www.seasonpremiere.info, - «Դրագո Բարզինի» մարքեթինգային հաղորդակցության ընկերության կայքի «Գործընկերներ» բաժնում (հայերեն). www.dragobarzini.com (կայքը կտեղադրվի նաև մեր «Պորտֆոլիո» բաժնում, - «Դրագո Բարզինի» մարքեթինգային հաղորդակցության ընկերության կայքի «Գործընկերներ» բաժնում (ռուսերեն). www.dragobarzini.com (կայքը կտեղադրվի նաև մեր «Պորտֆոլիո» բաժնում: |
84 000 դր. 10 750 ռուբ. 200 եվրո (տարեկան) |
| 5 | «ԴԲ Տեղեկատվական պորտալների ցանցում» ընդգրկված պորտլաներում և կայքերում պատվիրատուի կայքի նյութերի անոնսի հրապարակում: Նյութերը պորտալի թեմային չհամապատասխանելու դեպքում ԴԲՏՊՑ-ի մոդերատորները իրավունք ունեն հանել այդ նյութերը: Կրկնվող խախտումների դեպքում ավտոմատ հրատարակման համակարգը կանջատվի: *Գումարը հաշվարկվում է ըստ կայքերի քանակի: |
տարեկան* սկսած 36 000 դր. 4 600 ռուբ. 100 եվրո |
| 6 | «ԴԲ Տեղեկատվական պորտալների ցանցում» ընդգրկված համապատասխան թեմատիկ պորտլաներից և կայքերից նյութերի անոնսի հրապարակում պատվիրատուի կայք: *Գումարը հաշվարկվում է ըստ կայքերի քանակի: |
տարեկան* սկսած 36 000 դր. 4 600 ռուբ. 100 եվրո |
| 7 | Կայքի մեկնարկումից հետո կայքի կամ պորտալի կառավարման համակարգի դասընթացների անցկացում. - 2 անձի համար |
անվճար |
| - կրկնակի դասընթացներ | 24 000 դր. 3 070 ռուբ. 80 եվրո |
|
| Եթե կազմակերպության ներկայացուցիչը ընդունակ չէ կամ պարտաճանաչ չի հաճախում դասընթացներին, ապա մենք իրավունք ունենք առաջարկելու փոխել տվյալ անձին։ Դասընթացի մասնակիցը պետք է ներկայացնի նամակ դասընթացներին մասնակցելու իրավունքի վերաբերյալ: Կրկնակի դասընթացի մասնակիցը պետք է ներկայացնի նամակ մասնակցի փոխվելու վերաբերյալ և վճարման երաշխավորագիր: |
||
| 8 | Կայքի կամ պորտալի ամենամսյա սպասարկում Տվյալ ծառայության պայմանները կարգավորվում են առանձին պայմանագրով։ * Գումարը կախված է աշխատանքի ծավալից և բարդությունից։ |
ամսական* սկսած 30 000 դր. 3 900 ռուբ. 80 եվրո |
| 9 | Գրանցման համակարգի տեղադրում կայքում կամ պորտալում մեկնաբանություններ թողնելու և հատուկ բաժիններ տեսնելու համար | 48 000 դր. 6 200 ռուբ. 130 եվրո (տարեկան) |
| 10 | Կայքի արխիվացում ամիսը մեկ անգամ (ամսաթիվը համաձայնեցվում է) | 14 400 դր. 1 850 ռուբ. 50 եվրո (տարեկան) |
| 11 | Հակերային հարձակումներից հետո կայքի վերականգնում Հակերների հարձակման համար կատարողը պատասխանատվություն չի կրում: Կայքի վերականգնումն իրականացվում է կայքի վերջին արխիվային տարբերակի հիման վրա: |
18 000 դր. 2 300 ռուբ. 50 եվրո |
| 12 | Հաճախորդը դոմենի և հոսթինգի տարեկան վճարումը պետք է իրականացնի մինչ ծառայության ժամկետի ավարտը` 15 օր առաջ։ Վճարումը ժամանակին չիրականացնելու դեպքում ծառայությունն ավտոմատ կերպով անջատվում է: Պայմանագրում նշված ժամկետից հետո մեկ ամսվա ընթացքում վճարելու դեպքում որպես տույժ պայմանագրի գումարին կավելանա 25%։ Դոմենի վերականգնման արժեքը որոշվում է տիրույթի սեփականատիրոջ կողմից: Պայմանագրում նշված ժամկետից մեկ ամիս հետո պատվիրատուն կկորցնի դոմենը և հոսթինգը: Տվյալ պարագայում պատվիրատուն ստիպված կլինի նորից պատվիրել ծառայությունը՝ առանց նախկին դոմենային անվան վերականգման հնարավորության: |
|
| 13 | Կայքի արագագործության և հոսթինգի խնայողության համար խորհուրդ է տրվում նկարներն օգտագործել հետևյալ ձևաչափերով․ առավելագույն չափը՝ 500 կբ, ֆորմատը՝ .jpg, .png, .gif | |
| 14 | Բոլոր նյութերը մեզ փոխանցվում են էլեկտրոնային տարբերակով, պետք է ունենան առավելագույն որակ և հետևյալ ձևաչափերը՝ - նյութերը՝ Word Windows (առանց KDWin), - լուսանկարները՝ .jpg, .png, .gif, .tif, .psd - տեսանյութերը՝ միայն համապատասխան ռեսուրսներից (youtube, rutube) վերցրած կոդերի տարբերակով: |
|
| 15 | Առանձին պայմանագրով կարգավորվում են․ - մեծ ծավալի նյութերի տեղադրումը (4 և ավելի էջ) «листалка» ծրագրի միջոցով, - նյութերի կազմումը, խմբագրումը, ստուգումը և թարգմանումը, - ֆոտո և վիդեո ծառայությունները: |
|
| 16 | Մեր սեփական «Մեդիապրովայդեր ԴԲ» - DBMP 3.37–ից բացի չեն օգտագործվում ոչ մի Open Source հանդիսացող պատրաստի բովանդակության կառավարման համակարգեր (Joomla, Wordpress, Drupal, 1С-Битрикс և այլն)։ | |
| 17 | Արգելվում է «Մեդիապրովայդեր ԴԲ» - DBMP 3.37 հարթակի անօրինական տարածումը, փոխանցումը երրորդ անձին և փոփոխություններ կատարելը: Այն չի հանդիսանում Free կամ Open Source: Հարթակին վերաբերող բոլոր իրավունքները պատկանում է «Դրագո Բարզինի» մարքեթինգային հաղորդակցության կազմակերպությանը: Ուշադրություն: Հարթակը տրամադրվում է վարճակալության հիմունքներով և պատվիրատուի սեփականությունը չի կարող հանդիսանալ: |
|
| 18 | Պատվիրատուն վճարումը ժամանակին չիրականացնելու դեպքում կատարողը իրավունք ունի դադարեցնել ծառայությունների մատուցումը: | |
| 19 | Մենք պատասխանատվություն ենք կրում միայն մեր ենթակայության տակ գտնվող կայքերի անվտանգության և աշխատունակության համար (երբ տվյալ կայքի հետ կապված բոլոր գաղտնաբառերը միայն մեզ մոտ են): Պատվիրատուի պատասխանատու անձի կողմից կայքում առաջացած անսարքության վերաբերյալ խորհրդատվությունը և աշխատանքները վարձատրվում են առանձին: | |
| 20 | Մենք պատասխանատվություն չենք կրում պատվիրատուի կողմից տեղադրված գովազդային և այլ նյութերի բովանդակության, ֆունկցիաների ոչ ճիշտ աշխատանքի համար, ինչպես նաև պատվիրատուի կողմից սպասարկմամբ զբաղվող անձի կատարած սխալ աշխատանքի հետևանքով առաջացած խնդիրների համար։ | |
| 21 | Կայքերի պատրաստման, սպասարկման, տեխնիկական աջակցության և վերոնշյալ ծառայությունների հետ կապված հարցերով կարողեք դիմել բացի շաբաթ, կիրակի և ոչ աշխատանքային օրերից, յուրաքանչյուր օր ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00: | |
| 22 | Բոլոր ծառայությունների ակտիվացումը և ավտոմատ դադարեցումը կապված է վճարման հետ: Մեր համակարգը աշխատում է վճարում-ակտիվացում տարբերակով: Խնդրում ենք ժամանակին կատարել վճարումները: |
|
| Имя* | |
| Ваш e-mail адрес* | |
| E-mail получателя* | |







































